Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Նալիկներ

Նալիկներ. այսպես են կոչվում հատուկ բաղնիքի համար պատրաստված փայտե ոտնամանները, որոնք  տարածում են գտել ինչպես Արևելքում, այնպես էլ Հայաստանում: Մեզ հասած նմուշներից տեսնում ենք, որ նալիկներն ունեցել են հաստ ներբաններ, որպեսզի կանանց ոտքերը պաշտպանվեին հատակին թափված տաք ջրից: Նալիկ պատրաստող վարպետները հոգացել են, որ դրանք լինեն գեղեցիկ, դրա համար ել զարդարել են սադաֆով և ոսկեթելով: Դա խոսում է այն մասին, որ կանայք ձգտում էին գեղեցիկ երևալ նաև բաղնիքում: Չ՞է որ նախկինում իրար հետ շփվելու, հաղորդակցվելու համար հասարակական վայրերը քիչ էին, ուստի ընդհանուր բաղնիքն այն հարմար վայրերից մեկն  էր, ուր մարդիկ (հատկապես կանայք) կարող էին հաճախակի հանդիպել: