Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Երևանի ամեամեծ արձանից մինչև ամենափոքրը

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Սիրելի dasaran.am-ցիներ ձեզ շատ համառոտ ուզում եմ ներկայացնել քաղաքի ամենաբարձր արձանից մինչև ամենացածրը: Բայց մինչ այդ ներկայացնում եմ այն  նյութերը, որոնք ավելի հաճախ օգտագործվում են արձանների համար:Դրանք են՝ բրոնզ, որից պատրաստվել է 32 արձան, բազալտ՝ 25 արձան, գրանիտ՝ 25 արձան, տուֆ՝ 19 արձան, պղինձ՝ 11 արձան, մարմար՝ 6 արձան: Կարծում եմ ,որ ձեզանից յուրաքանչյուրը երբևիցե տեսել է «Մայր Հայաստան» քանդակը, դա Երևան քաղաքում ամենաբարձր արձանն է, որն ունի 52մ. բարձրություն պատվանդանի հետ միասին,միայն քանդակը 22 մետր է:  Գտնվում է Զեյթուն համայնքում Հաղթանակի զբոսայգում: Քանդակագործը Արա Հարություննյան է , ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը:

                                                 ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մյուս քանդակը իր բարձրությամբ Եղիշե Չարենցի արձանն է, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում :Այն իր բարձրությամբ 18,5մ է :Քանդակագործը Նիկողայոս Նիկողոսյան է , ճարտարապետը նՋիմ Թորոսյանն է:Շինարարությունը սկսվել է  1985թ.-ին և նույն թվականի հոկտեմբերի 9-ին ավարտվել: Քանդակը պատրաստված է բրոնզից: Հուշարձանը բազմաֆիգուր կոմպոզիցյա  է, որի մի կողմում բխում են 40 աղբյուրներ, որոնք խորհրդանշում են Չարենցի ապրած տարիները ,իսկ մյուս կողմում բարձրանում է հավերժական կրակով հուշարձանը, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության հետևյալ տողերը.«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական»:

                                             ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Երորրդ տեղը իր բարձրությամբ զբաղեցնում է Վարդան Մամիկոնյանի արձանը: Այն գտնվում է կենտրոնում, բարձրությունը 17մ է: Քանդակագործը Երվանդ Քոչարն է,  ճարտարապետը Ստեփան  Քյուրքչյանն է: Հիմնադրվել է 1975թ.-ին ,շինարարության ավարտը եղել է 1985թ.-ին դեփկտեմբերի 20-ին: Պատրաստված է կոփածո պղինձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից:

                                              ԳԱՅԻ ԱՐՁԱՆԸ

Հաջորդն իր բարձրությամբ «Գայի» արձանն է: Համայնքը՝ Նոր Նորք, գտնվում է Նանսեի անվան այգու դիմաց: Քանդակագործը՝ Սուրեն Նազարյանն է, ճարտարապետը՝ Սուրեն Գյուրզադյանը: Արձանի համար օգտագործել են  բրոնզ, գրանիտ, բազալտ: Շինարարությունը սկիզբ է առել 1974թ.-ին և ավարտվել 1977թ. փետրվարի 18-ին: Բարձրությունը պատվանդանի հետ 12,5 մետր է:Այն աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձաննէ՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա: Հայ քանդակագործի հետ աշխատել են նաև վարպետ ձուլողներ Կիևից, նրանցից է Վիտալի Լիխովիդսկին:

                                          ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Հինգերորդն իր բարձրությամբ  «Անդերանիկ Օզանյանի» արձանն է: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2002թ. դեկտեմբերի 25-ին: Գտնվում է Կենտրոն համայնքում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի դիմաց: Բարձրությունը 9,5մ. է: Քանդակագործը Արա Շիրազն է , ճարտարապետը՝  Ասլան Մխիթարյանը: Հուշարձանը պատրաստված է  բրոնզից և բազալտից:

Պատվանդանի քարեղեն սալիկների շարվածքն ու դեպի վեր խոյացող գծային ռիթմերը զուգահեռվում են անմար կրակի շուրջ խոնարված մեծ եղեռնի հուշահամալիրի ընդհանուր պատկերի հետ: Իսկ երկու ձիերի առկայությունը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները:

                                            ԽԱՉԱՏՈԻՐ ԱԲՈՎՅԱՆ

Մյուսն իր բարձրությամբ  գտնվում է Աբովյան պուրակում:1906թ.-ին լրանում էր մեծ գրողի մահվան 60-ամյակը, և մի խումբ հայ գրողներ առաջարկեցին կառուցել նրա հուշարձանը:Աբովյանի հուշարձանի պատրաստման գործը իր վրա է վերցնում Բաքվի Հայոց կուլտուրական միությունը: Հուշարձանը պատրաստված է բրոնզից և գրանիտից: Գտնվում է կենտրոնում: Քանդակագործը Սուրեն Ստեփանյանն է, իսկ ճարտարապետը՝ Գևորգ Թամանյանը: Շինարարությունը սկիզբ է առել 1913թ.-ին և ավարտվել 1933թ. հուլիսին: Խաչատուր Աբովյանի մյուս հուշարձանը գտնվում է Աբովյանի տուն-թանգարանի մոտ՝ Քանաքեռում:

Աբովյանի պուրակում գտնվող արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1950թ. նոյեմբերի 6-ին:Արձանի բարձրությունը 9մ է:

                                          «ՋՐԱՎԱՃԱՌ ՏՂԱՆ»

Եվ ահա այս արձանների մեջ ամենափոքրը  մեր քաղաքում դա «Ջրավաճառ տղայի» արձանն է :  Եթե հիշում եք սիրելի dasaran.am-ցիներ այս արձանի մասին մանրակրկիտ տեղեկություն արդեն տեղադրել ենք մեր «Երևանյան Խճանկար» բաժնում:Կոմայգու հարևանությամբ 1970-ական թվականներին կանգնեցվեց Հովհաննես (Օնիկ) Բեջանյանի քանդակած «Ջրավաճառ տղայի»  քանդակը: Գտնվում է Շահումյանի Հրապարակում: Բարձրությունը 2,2մ. է, ճարտարապետը  Սպարտակ Կենտեղցյանն է: Քանդակը պատրաստված է բրոնզից և բազալտից: