Երևան քաղաքի պատմության թանգարան
Նորություններ
Ամառային թանգարան

Ուռաաա՜ այդքան սպասված ամառային արձակուրդներն ընթացքի մեջ են: Ի՞նչ անել. կարելի է մեկնել հեռու, մոտիկ  երկրներ  ու քաղաքներ կամ գյուղեր՝ տատիկ-պապիկի մոտ:

Իսկ ի՞նչ անել, երբ քաղաքում ես՝ Երևանում.  ընկերներ, սրճարաններ, հանդիպումներ, դիսկոտեկներ, իհարկե այս ամենը հրաշալի է....բայց...

Ի՞նչ կասեք, երբ Ձեզ առաջարկենք ամառային մի քանի օրեր անցկացնել Երևանի պատմության թանգարանում՝ մասնակցելով հետաքրքիր և ճանաչողական ամառային դասընթացների Երևանի մասին:

Դասընթացները՝ հուլիսի 10-31-ը (անվճար):

Ովքե՞ր կարող են մասնակցել

9-14 տարեկան դպրոցականները, ովքեր սիրում են իրենց քաղաքը

Դասընթացները կանցկացվեն շաբաթական երկու օր (երկուշաբթի, հինգաշաբթի ժամը 12:00-13:30)

Ի՞նչ է պետք է անել.

Պարզապես մինչև ս/թ հուլիսի 8-ը գրանվցել ՝ ուղարկելով նամակ մեր էլ. փոստին  [email protected]

Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 568185 հեռախոսահամարով:

Ամառային այս դասընթցներից հետո կտրվեն վկայականներ:

Մաղթում ենք Ձեզ ուրախ և կենսախինդ ամառային օրեր: