Նոր Dasaran նոր սերնդի համար
About Us

 «Նոր Dasaran նոր սերնդի համար» - Dasaran 2.0-ն Dasaran կրթական ծրագրի` նոր հնարավորություններով, էլեկտրոնային արդիականացված միջավայրով ու գործիքներով հագեցած տարբերակն է, որն աշակերտ-ծնող-ուսուցիչ շփումը դարձնում է առավել համակողմանի և հարմարավետ, իսկ ձեր առցանց փորձառությունը՝ առավել արդյունավետ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: 


Գործողությունների ամփոփ նկարագիր

  • Հայաստանում ուսուցման մեթոդաբանությունը և դպրոցական ծրագիրը չեն նախատեսում համագործակցային կրթական մոդել։ Ուստի, կրթական գործընթացում միջաշակերտական համագործակցությունը խթանելու համար Dasaran 2.0 ծրագրի շրջանակում գործարկվեց D-համայնքը (D-Lab), որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտներին, անկախ իրենց աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից, կապ հաստատելու միմյանց հետ, ծավալելու դասընթացային քննարկումներ, փոխանակելու կրթական նյութեր ու տեղեկատվություն, համատեղ ուժերով առաջ քաշելու ու լուծելու առանձին առարկայական խնդիրներ։

  • Ժամանակակից աշխատանքային շուկային բնորոշ է բարձր մրցակցայնությունը։ Հայ աշակերտներին առաջատար ոլորտներում գիտելիքներ և հմտություններ փոխանցելու և անձնական ու մասնագիտական աճը խթանելու համար ծրագրի շրջանակում անցկացվեցին հանդիպումներ ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի դպրոցականների հետ, ինչպես նաև կազմակերպվեցին օնլայն դասընթացներ տարբեր ոլորտներում մեծ փորձ ունեցող մասնագետների հետ՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին ծանոթանալու տվյալ ոլորտի առանձնահատկություններին և մասնագիտական զարգացմանը։

  • Ամբողջ աշխարհում կրթության խաղայնացումը աշակերտներին ուսուցման գործընթացում ներգրավելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է։ Աշակերտների ակտիվ ներգրավվածությունը, բարձր դպրոցական առաջադիմությունը և ձեռքբերումները խրախուսելու համար ծրագրի շրջանակում ստեղծվեցին նաև առարկայական յուրօրինակ կրծքանշաններ։

  • Dasaran-ի հարթակում ստեղծվեց նաև էլեկտրոնային մասնագիտական համայնք ուսուցիչների համար, որը, միավորելով միևնույն առարկաները դասավանդող բոլոր ուսուցիչներին առանձին առարկայական խմբերում, հնարավորություն է ընձեռում տեղադրելու դասավանդման հետ կապված նյութեր, քննարկելու հետաքրքրող հարցեր և, ընդհանուր առմամբ, կիսվելու լավագույն մասնագիտական փորձով։

  • Երեխայի դպրոցական կյանքին ծնողների ակտիվ մասնակցությունը խրախուսելու, ինչպես նաև ծնողների միջև համագործակցությունը խթանելու նպատակով Dasaran 2.0 ծրագրի շրջանակում Dasaran.am էլեկտրոնային հարթակում ընդլայնվեցին օգտատեր ծնողներին տրված հնարավորությունները։

  • Բացի այդ, ծնողները ստացան յուրօրինակ վերլուծական - վիճակագրական գործիք՝ իրենց երեխաների դպրոցական առաջադիմությանը հետևելու, գնահատականներն ու բացակայությունները վերլուծելու, ինչպես նաև աշակերտի առարկայական հակվածությունը հասկանալու համար։

  • Կրթական ծրագրի կողմից մշակված E-stat առցանց վիճա­կագրական-վերլուծական գործիքի միջոցով կատարվում է կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում և վերլուծության է ենթարկվում դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողա­կանը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան: Գործիքը հնարավորություն է ընձեռում  ստանալու իրական ժամանակում թարմացվող այնպիսի տվյալներ, ինչպես օրինակ՝ մարզերում աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխվածությունն ըստ տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության և բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական և արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այլն: Ըստ որում՝ էլեկտրոնային վերլուծական գործիքը եզակի հնարավորություն է տալիս նաև ստանալ վերը թվարկված (և ոչ միայն) վիճակագրական բոլոր տվյալների զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների: Գործիքն արդեն իսկ լայնորեն կիրառվում է պետական և տարածքային կառավարման մարմինների կողմից, այդ թվում՝ ՀՀ կառավարության աշխատաազմի, Կրթության և գիտության նախարարության, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի հանրակրթության վարչության, ինչպես նաև մարզերի կրթության ոլորտի պատասխանատուների կողմից:

Ծրագրի տևողությունը՝ 22 ամիս (01/12/2015թ․ - 30/09/2017թ․)

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 330,000․00 եվրո

ԵՄ օժանդակությունը ծրագրին՝ 297,000․00 եվրո

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 500,000.00 եվրո
ԵՄ օժանդակությունը ծրագրին՝ 500,000.00 եվրո

Ծրագիրն իրականացնում է Dasaran կրթական ծրագիրը («Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպություն)։