Զգուշացիր ականներից
Ճանաչենք ականները
Չպայթած զինամթերք


Զինամթերք, որը կիրառվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով չի պայթել: Նրանց հիմնական վտանգը կայանում է նրանում, որ դրանք կարող են պայթել յուրաքանչյուր պահին, յուրաքանչյուր ազդեցության հետևանքով: Չպայթած զինամթերք կարող են հանդիսանալ. հրանոթային և ականանետային արկերը, ավիառումբերը, պայթուցիչները, կասետային զինամթերքը, հրթիռները և փամփուշտները: Որպես կանոն, այն տարածքը որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություներ սովորաբար հեղեղված է լինում չպայթած զինամթերքով:


Ականանետային արկ (Չպայթած զինամթերք)

Փետրավոր կաթիլաձև արկ, նախատեսված ականանետից կրակելու համար: Կիրառելու և չպայթելու դեպքում քթով խրվում է գետնի մեջ, իսկ պոչը վերև է նայում: Կարող է հետագայում պայթել յուրաքանչյուր հպումից, ինչպես նաև կողքով անցնող մեքենայի, մարդու կամ կենդանիներից առաջացած  հողի տատանումից: