Կարինե Ջանջուղազյան

ՀՀ վաստակավոր արտիստ

Դերասանուհի

Ծնվել է 1962թ. փետրվարի 22-ին, Ախթալա ավանում: 1983թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասնական բաժինը: 1979թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում` «Ձյունեփայլը և յոթ թզուկները», «Արվեստագետի մահը», «Փշածաղիկներ», «Ֆոռդ», «Փուշը» և այլն: 1981թ. աշխատել է Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի), 1984թ.` «Գոյ», 1987թ.` Գորիսի և Կապանի պետական, 1992թ.` Երևանի Համազգային, 1996թ.` «Մետրո», 2007-08թթ` Երևանի Կամերային երաժշտական թատրոններում: 2010թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Սոնյա), Լ.Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս» (Խորթ աղջիկ), Հ.Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (Արմենուհի), Է.Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Կին), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Կին), Ն.Սայմոնի «Շիկացած սիրեկանը անկողնում» (Կին), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Գոնորիլ), «Սխալների կոմեդիա» (Լուսիանա), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարութուն» (Հարմնի), Վ.Կոնստանտինովի «Դիոգենես» (Պամֆիլե), Խ.Չալիկյանի «Ջայլամը ասֆալտի վրա» (մոնոներկայացում), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Մարիամ), Հ.Վարդանյանի «Կիբոսա 7-րդ դար» (Հռոմեուհի), Կ.Խոդիկյանի «Լույսը կբացվի» (մոնոներկայացում), Վ.Ստեփանյանի «Սեյլ» (Մադլեն), Մոլիերի «Տարտյուֆ» (Դորինա), Կ.Մանյեի «Օսկար» (Ժուլիեթ), «Բլեզ» (Արիանա Կլարենս), Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» (Մայր) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում` «Վերջին կիրակին» (1985թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.), «Փրկարարը» (2008թ.), «Արտիստը» (2010թ.) և այլն: Լրագրողական աշխատանքների և բազմաթիվ երգերի հեղինակ-կատարող է: 1989թ., կնոջ լավագույն դերակատարման համար, արժանացել է ՀԹԳՄ դիպլոմի: 1990թ. եղել է Հարավսլավիայում կայացած Աբսուրդ թատրոնի փառատոնի դափնեկիր: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Կնոջ կերպարի լավագույն դերակատար» անվանակարգում և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: