Տաթև Ղազարյան

Դերասան

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. փետրվարի 19-ին, Երևանում: Դերասանուհիներ Արևիկ Սանթրոսյանի դուստրն է և Շուշան Ղազարյանի քույրը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2000թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մ.Խերանյանի «Շխոց Միհրան» (Մարե), Ա.Սիմոնյանի «44 աստիճանի վրա» (Սիրանույշ), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Պերճուհի), Հ.Պարոնյանի «Սիրո միջնորդները» (Միջնորդ կին), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Անտիգոնե), Է.Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» (Տղա), Է.Ռոստանի «Ռոմանտիկները» (Սիլվետ), Ա.Հերնի «Շան աղջիկ» (Ֆիլլիս), Ռ.Լամուրեի «Ախ կանայք, կանայք» (Սոֆի), Հ.Թումանյանի «Անուշ» (Մայր), Վ.Սարոյանի «Փրկության կղզի» (Քլեյ), «Մի գավաթ բարություն» (Ագնես), Ե.Շվարցի «Վիշապը» (Աղջիկ), Կ.Մանյեի «Բլեզ» (Մարի), Գ.Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը» (Խամփերի) և այլն: 2001-03թթ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես հաղորդավար: 2003թ-ից աշխատում է որպես ֆիլմերի կրկնօրինակող մի շարք հեռուսաընկերություններում: 2003-04թթ աշխատել է Երևանի Երիտասարադական փորձարարական թատրոնում: 2004թ. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ արժանացել է ՀՀ վարչապետի հատուկ մրցանակին` «Լավագույն ազգային ստեղծագործող-կատարող»: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների` Իրանի «Իրանզամին», Ռուսաստանի «Մինիֆեստ» և այլն: 2006-11թթ աշխատել է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում` որպես դերասանուհի: 2010թ-ից աշխատում է տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում` որպես դասախոս: 2003թ. արժանացել է «Կնոջ լավագույն դերակատարման» համար մրցանակի, 2011թ.` ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2012թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: