Մխիթար Ավետիսյան

Դերասան

Ծնվել է 1977թ. հունիսի 27-ին, Երևանում: 1994-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1996թ-ից զուգահեռ խաղացել է Երևանի պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներն են` Հ.Մաթևոսյանի «Կայարան», Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», Ե.Շվարցի «Վիշապը» և այլն: 2001-03թթ աշխատել  է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական, 2003-05թթ` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում` որպես դերասան, 2004-09թթ` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006-07թթ` «32 ատամ» ակումբում: 2004թ-ից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, 2007թ-ից` Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: 2009-10թթ «ATV» հեռուստաընկերությունում վարել է «Տաքսի TV» հաղորդումը, 2009թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ` «Իրադարձության հետքերով» գիտահանրամատչելի ծրագիրը: 2015թ. պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով: