Գագիկ Մադոյան

Դերասան

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 1998-2002թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1999թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի«Օսկան Պետրովիչ» (Օսկան Պետրովիչ), Մ.Խերանյանի«Շխոնց Միհրան» (Շխոնց Միհրան), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» (Պասկա), Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» (Ժերմեն Վինյոն), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Աստրով), Բ.Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» (Հովազ Բրաուն), Ռ.Կունի «Ջեք Փոթ» (Սլեյթոն) և այլն: Նկարահանվել է «Ադամանդներ որոնողները», «Poker.am», «Մի անգամ հիվանդանոցում» ֆիլմերում, «Զգուշացեք փողից», «Ուր է իմ տղամարդը», «Սպիտակ գայլերի որս», «Եռաչափ սեր», «Մամա» հեռուստասերիալներում: 2003թ. «Օսկան Պետրովիչ» տղամարդու լավագույն դերակատարման համար արժանացել է ԵԹԿՊԻ մրցանակի: 2006թ. և 2014թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «տարվա լավագույն երիտասարդ դերասան» և «տարվա լավագույն դերասան»: 2011թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով: 2012-14թթ սովորել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում` Ռոման Բալայանի արվեստանոցում: Նկարահանել է «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմը, որն 2015թ. արժանացել է «One short» և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոների ժյուրիի հատուկ և Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակներին: