Մարիա Սեյրանյան 

Դերասան

Ծնվել է 1987թվականի սեպտեմբերի 25 ին: 2004-2008 ին սովորել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում` Նիկոլայ Ծատուրյանի կուրսում: 2008-2010 սովորել է նույն ինստիտուտի մագիստրատուրայում: Ուսանողական տարիներին աշխատել է «Մետրո» թատրոնում: 2008-ից աշխատում է «Համազգային Թատրոնում» որպես դերասանուհի: 2009-ից հանդիսանում է Սերժ Մելիք -Հովսեփյանի հիմնած «Ագորա» թատերախմբի անդամ: Խաղացած դերերի ցանկում են Հ. Հակոբյան «Լեռնային կակաչներ» (Իսկուհի), Հ. Թումանյան «Շաշաստան» (մի քանի կերպար), Ա.Սթրիմբերգ «Ուժեղը»(կին), Մ.Խերանյան «Շխոնց Միհրան»  (Մայրանուշ) Ս.Սարգսյան «Խեղճ Պետրոս» (Անժել), Ե.Շվարց «Վիշապը» (ուսուչուհի), Պ.Պռոշյան «Հացի խնդիր» (ընկերուհի), Կ.Մանյե«Բլեզ» (Լաուրա), Վ.Սարոյան «Քո կյանքի ժամերը» (Լորին),Մարուխյան«Ամենալավ տունը»(այծիկ),Գրիմ եղբայրներ«Ձյունե թագուհի»(ագռավ), Հ.Թումանյան «Անբան հուռի» (հարևանուհի), «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (հայելի), Ֆ.Զելլեր «Մայրը» (Էլոդի), Ա.Շնիցլեր «Շուրջպար» (դերասանուհի), Ժ.Փոմղա «Սերը բավական չէ՞» (մի քանի կերպար), Ս.Բենշեթրի «Մինուս երկու» (հղի կին) և այլ դերեր: Նկարահանվել է «Վայ մամա ջան», «Լյուդվիգ անունով ոզնին», «Էրկեն կիշեր»   ֆիլմերում և մի քանի հեռուստատեսային նախագծերում: