Օլգա Դավթյան

Դերասանուհի

Ծնվել է 1984թ հունիսի  նոյեմբերի  27-ին

2005 թվականին  ավարտել է Երևանի Հրաչյա  Աճառյանի  անվան համալսարանը:

2010 թվականին ավարտել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստուդիան:

2015 թվականին ավարտել  է Ֆիզիկական կուլտուրայի  հայկական պետական ինստիտուտը:

2008 թվականից   աշխատում է Երևանի խամաճիկների պետ թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան երեք տասնյակ դերեր,  մասնավորապես`

Վ. Սարոյան  “Դուք մտնում եք աշխարհ” ` Պատմիչ, Հ. Թումանյան  “Քաջ Նազար”` Սաքո, Հ. Թումանյան “Պոչատ աղվեսը”` Աղջիկ, Հ. Ք. Անդերսեն “Մատնաչափիկը”`  Արքայազն, Հ. Ք. Անդերսեն  “Մերկ Թագավորը” Երեխա, Հ.Ք.Անդերսեն  “Արքայադուստրը սիսեռահատիկի վրա”` Ծաղրածու, Ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով  “Գնդլիկ բոքոնիկ”` Նապաստակ, Ա. Էլբակյան “Աստծո Գառնուկը”` Պատմիչ, Ա. Տոլստոյ   “Բուրատինոյի արկածները”`  Մալվինա,   “Կապույտ թռչունը” ` Լույսի փերի, Ա. Լինդգրեն Փոքրիկն ու ԿարլսոնըԲետան, Լ. Քերոլ  “Ալիսը հրաշքների աշխարհում” Սեւ թագուհի, Հ. Թումանյան “Շունն ու կատուն”` աղջիկ և  այլն:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների: Նկարահանվել է հեռուստասերիալներում:

Արժանացել է  ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի: