Նարեկ Բաղդասարյան

Դերասան

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1997-2005թթ սովորել է Բերդի 3-րդ միջնակարգ դպրոցում, 2005-06թթ` տեղի պետական վարժարանում և տեղափոխվել Երևան: 2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Սոս Սարգսյանի արվեստանոցում: 2009թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում, 2010թ-ից` Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնում` որպես դերասան: 2011-13թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Խաղացել է մի շարք ներկայացումներում` «Ժան Ժակ Ռուսո» (Լյուդովիկոս), Ա.Պուշկինի «Մոցարտ և Սալյերի» (Մոցարտ), Թ.Ուլիամսի «Տրորված թրաշուշաններ» (Ոստիկան), Մ.Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» (Բժիշկ), Մոլիերի «Ազնվամոլ քաղքենին» (Լաճ), Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» (Դավիթ), Մ.Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» (Ժորժ Միլոսլավսկի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Հ.Թումանյանի «Անուշ», «Սասունցի Դավիթ» (Սասունցի Դավիթ), «Գեղեցկուհին և հրեշը» (Թիք թաք), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Օսիպ), Գ.Բյուխների «Վոյցեկ» (Բժիշկ), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Արայիկ), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Օվին Վեբսթերն), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Հեղինակ), Բ.Բրեխթի «Երեքգրոշանոց օպերա» (Մաթիաս), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Աբգար), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ծաղրածու, դերասան), Դ.Խարմսի «Լյու Բոֆ», Ռ.Կունի «Ջեք փոթ», Գ.Խանջյանի «Արտավազդ Շիդար» (Գիսակ), Լ.Շանթի «Ռեքվիեմ ողջերի համար» (Դև), ըստ Աստվածաշնչի «Հովնան», «Դիլեմա» (պարային ֆանտազիա) և այլն: Հյուրարախաղերով հանդես է եկել Լիբանանում, Էստոնիայում, ԱՄՆ-ում: