Տաթևիկ Հարությունյան

Դերասանուհի

Ծնվել է 1978թ հունիսի 10-ին

2005 թվականին ավարտել  է  Երևանի  թատրոնի  և  կինոյի  պետական ինստիտուտը:

        1998 թվականից   աշխատում է Երևանի խամաճիկների պետ թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան երեք տասնյակ դերեր,  մասնավորապես`

Վ. Սարոյան  “Դուք մտնում եք աշխարհ” ` Փեգի,Հ. Թումանյան  “Քաջ Նազար”` Թամադա, Հ. Թումանյան “Պոչատ աղվեսը”` Աղջիկ, Հ. Ք. Անդերսեն “Մատնաչափիկը”`  Խլուրդ, Հ. Ք. Անդերսեն  “Մերկ Թագավորը” Նախարար, Հ.Ք.Անդերսեն  “Արքայադուստրը սիսեռահատիկի վրա”` Ծաղրածու, Հ. Թումանյան “Անխելք մարդը”` Մուքի, Ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով  “Գնդլիկ բոքոնիկ”` Գնդլիկ բոքոնիկ, Ա. Էլբակյան “Աստծո Գառնուկը” ` Հերովդես, Ա. Տոլստոյ   “Բուրատինոյի արկածները”`  Առլեկին, Ա. Էլբակյան  “Աշխարհի արարումը” Պատմիչ, Ռ. Մարուխյան “Խոսող ձուկը”`  Տատիկ, Ա. Խնկոյան  “Մկների ժողով”`  Բանաստեղծ, Մ. Մետերլինկ “Կապույտ թռչունը” ` Բեռլինգոյ, Գիշեր, Հ.Թումանյան “Շունն ու կատուն”`  Փիսո, Պ. Թրեւերս   “Մերի Փոպինս” Միսիս Բենքս և  այլն:

Մասնակցել է մի շարք թատերական փառատոնների:

2011թ. արժանացել է  ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրի: