Անահիտ Պապայան

Խմբավար, սոպրանո

Անահիտ Պապայանը ծնվել է 1979թ. Երևանում:

1994թ. ավարտել է Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը:

2006թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի վոկալ բաժինը (դոց. Լ. Մկրտչյանի և պրոֆ. Գ. Գեղամյանի դասարաններ):

1992-2000 թթ. երգել է §Հայաստանի փոքրիկ երգիչներ¦ երգչախմբում (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան):

1998-2000 թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երգչախմբի մենակատար (գեղ. ղեկավար՝ Տ. Հեքեքյան):

1996-2000 թթ. որպես մեներգչուհի անդամակցել է Ջրվեժի Ս. Կաթողիկե եկեղեցու «Սաղմոս» երգչախմբին (խմբավար՝ Լ. Սարգսյան):

2001 թ. ստեղծել է Գեղարդ երգեցիկ խումբը և ցայսօր նրա խմբավարն է ու մեներգչուհիներից մեկը: Խմբի հետ միասին համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Լիբանանում, Շվեդիայում:

2011 թ.-ից աշխատում է §Այբ¦ ավագ դպրոցում որպես աշակերտական երգչախմբի ղեկավար:

2012 թ.-ից §Հայ հոգևոր երաժշտության կենտրոն¦ ՊՈԱԿ-ի տնօրենն է: