ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆ

դերասանուհի

ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1981թ․հուլիսի 14-ին։

Ավարտել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան։

Թատրոնում աշխատում է 2004թ․-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Իշխանադուստր), Գ․ Մոպասանի «Կտակ» (Կորա), Լ․Շանթի «Կեսար» (Խանա), ), Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ պալատականը» (Ջերալդինա Բարկլի), ըստ Ա. Չեխովի «Օ մադամ, օ մեսյե» (Կատյա),  Գ.Զապոլսկայայի «Պանի Դուլսկայայի բարոյականությունը» (Գեսյա), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Կեկկա), Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Ավրորա), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ցեյտլ, Գոդլ), Ա․Չեխովի «Երեք քույր» (Նատաշա), Ա․ Օստրովսկի «Գինարբուք ուրիշի խնջույքում» (Լիզավետա Իվանովնա), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Կերիլաշվիլի), Է.Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դիանա),  Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից» (Նա), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Վերա), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Օլգա), Յ.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Իվանովա), Ֆ.Լորկայի «Հրաշալի Սապատերա» (Մանուշակագույն զգեստով հարևանուհի), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Վարվառա), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Մաշա), Ն.Սայմոնի «Հրավիրված ճաշկերույթ» (Իվոն) և այլն։