ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ

դերասանուհի

ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1990թ․մայիսի 9-ին։

Ավարտել է Հեռավոր Արևլքի արվեստի պետական ակադեմիան (Վլադիվոստոկ)։

Թատրոնում աշխատում է 2011թ․-ից։ 

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝Գր.Գորինի «Հիշատակման աղոթք» (ջարդերի մասնակից Կին), Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Կոմսուհի թոռ), Ա. Վամպիլովի «Բադի որսը» (Իրինա),  Է․դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դիանա), Յու․Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Նինա), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Նատաշա), Բրիկերի, Լասեգի «Ախ, այս ֆրանսիական հնարքները» (Ժասանտ),  Դ.Խայերի «Պառլամենտական կատակերգություն» (Պուգովկա) և այլն: Խաղում է նաև մանկական ներկայացումներում։