Encyclopedia

Կայացավ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացումը

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ XXII ձմեռային օլիմպիական խաղերի (XXII Olympic Winter Games) բացումը Սոչի քաղաքում, որն ընտրվել էր որպես Օլիմպիադայի մայրաքաղաք:
«Սոչի 2014»-ը նաև պատմության ամենաթանկ Օլիմպիադան էր: Փետրվարի 6-ին Սոչիում մեկնարկած 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ավանում բարձրացվել է նաև Հայաստանի դրոշը:
 
Արարողությանը ներկա է եղել Հայաստանի ամբողջ պավիրակությունը: ՄՕԿ-ի և կազմկոմիտեի կողմից ներկա է եղել սպորտային մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն ռուսաստանցի Ալեքսանդր Նեմովը:
 
Սոչիում Հայաստանը ներկայացրել են դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
 
Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էր:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.