Health Corner

Մանկական օճառը՝ էկզեմայի պատճառ

Պարզվում է՝ մանկական օճառները կարող են բացասաբար անդրադառնալ մանուկների մաշկի վրա: Դրանք կարող են անգամ էկզեմայի առաջացման պատճառ դառնալ:
Բանն այն է, որ իր կյանքի առաջին վեց շաբաթների ընթացքում երեխան անպաշտպան է վարակների նկատմամբ: Հենց այդ ժամանակ այն երեխաները, որոնք ժառանգական նախատրամադրվածություն ունեն էկզեմայի հանդեպ, կարող են օճառներից էկզեմայով վարակվել:
 
Սովորաբար ալերգենների ներթափանցմանը խանգարում է մաշկի եղջերային շերտը: Սակայն էկզեմայի նախատրամադրվածությամբ երեխաների մաշկի բջիջները սովորաբար շատ ջուր են կորցնում, որի արդյունքում կնճռոտվում են`   մաշկի վրա թողելով «յուրատեսակ» ճեղքեր: Իսկ դրանց մեջ կարող են անցնել բազմաթիվ գրգռիչներ:
 
Օճառի օգտագործումը ոչնչացնում է այն բջիջները, որոնք նոր էին սկսում ձևավորվել: Ներկայումս նորածինները և երեխաները հիմնականում օգտվում են այնպիսի լվացող միջոցներից, որոնք պարունակում են սինթետիկ բաղադրիչներ: Ուստի հավանական է, որ մանկական օճառները ռիսկի են ենթարկում երեխաների առողջությունը: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company