Encyclopedia

Կնքվել է հայ-վրացական զինադադար

1918 թ. դեկտեմբերի 31-ին Անգլիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, և կնքվել է հայ-վրացական զինադադար:
Ստորագրված համաձայնությամբ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնալու էր Վրաստանին, հարավային մասը`   մինչև Դսեղ-Ջալալօղլի գիծը`   Հայաստանին: Դրանց միջև ընկած տարածքում ստեղծվելու էր «Չեզոք գոտի»`   անգլիական զորքերի հսկողությամբ և անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ:
 
Չնայած Հայաստանի բողոքներին`   Ախալքալաքի վրա հաստատվելու էր վրացական հսկողություն: Հարցի վերջնական լուծումը թողնվում էր Անտանտի պետություններին: 
 
Վրաստանը 1920թ. նոյեմբերին իր տարածք հռչակեց Լոռու «Չեզոք գոտին», թեև Հայաստանի խորհրդայնացումից հետո այդ տարածքն ի վերջո մնաց Հայաստանին: Դրան հակառակ`   Ախալքալաքը միացվեց Վրաստանին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.