Health Corner

Չի կարելի քնելուց առաջ գերհագեցնել երեխային

Քանի որ փոքրիկի համար չկա նախաճաշ, ճաշ, ընթրիք, նրա համար նշանակություն չունի, թե ինչ հաջորդականությամբ կուտի բանջարեղենը, շիլան, մրգերը: Սխալ է մտածել, թե երեխան կարող է օրվա մեջ երեք անգամ խելոք նստել սեղանիկի մոտ, քանի որ խաղալիս անգամ չի կարողանում դա անել:
Չպետք է մոռանալ, որ երեխայի ստամոքսը փոքր է: Երեխային պետք է կերակրել այն ժամանակ, երբ որևէ տեղ չեք շտապում:
 
Փոքրիկներն ուտելիս դանդաղում են, կերակուրը քսում հագուստին, լալիս, թափում, գցում, երբեմն փսխում և այլն: Պետք է այս ամենը հաշվի առնել, չշտապել և չշտապեցնել երեխային:
 
Շատ ծնողներ, մտածելով, որ կուշտ երեխան լավ կքնի, երեխային կուշտ կերակրում են քնից առաջ: Այդպես կերակրելու դեպքում ծագում է երկու խնդիր`   երեխան վաղ հասակից կորցնում է հսկողությունն ախորժակի վրա և ձեռք է բերում ճարպակալելու հակում:
 
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կուշտ կերած երեխան բոլորովին էլ լավ չի քնում գիշերը չկերակրվող երեխայի համեմատ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company