Health Corner

Բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյուկտիվիտը վարակիչ է

Կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ) ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի`   շաղկապենու բորբոքումն է: Պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ`   հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների:
Պետք է հիշել, որ բակտերիաների և վիրուսների հարուցած կոնյուկտիվիտը վարակիչ է: Կոնյուկտիվիտի առաջացմանը նպաստում են կեղտոտված օդը, փոշին, ծուխը, վատ լուսավորության պայմաններում կատարվող լարված տեսողական աշխատանքը, քթի ու կոկորդի հիվանդությունները և այլն:
 
Վարակը փոխանցվում է թարախային արտադրությամբ կեղտոտված առարկաների միջոցով, օրինակ՝ սրբիչ, թաշկինակ և այլն: Առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժի: Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանզի դա նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար:
 
Կանխարգելման համար խիստ կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, օդի մաքրությունը և  բնականոն լուսավորությունն աշխատանքի ժամանակ: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company