Encyclopedia

Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օր

Նոյեմբերի 9-ին նշվում է Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օրը: Օրվա խորհուրդը պայմանավորված է 1938թ.-ի «Բյուրեղապակյա գիշեր»-ի ողբերգական դեպքերով:
1938 թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում իրականացվեց հրեաների զանգվածային ջարդ, այրվեցին հրեաների դպրոցներն ու սինագոգները, իչպես նաև նրանց պատկանող խանութները:
 
Այդ օրը պատմության մեջ հիշատակվում է որպես «Բյուրեղապակյա գիշեր» կամ «Կոտրված ցուցանակների գիշեր»:
 
«Բյուրեղապակյա գիշեր»-ի սարսափելի դեպքերից էլ սկիզբ առավ Հոլոքոստը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մոտ 6 միլիոն հրեաների ծրագրավորված կոտորածը:
 
Ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում աշխարհի բազմաթիվ երկրներում անց են կացվում թեմատիկ միջոցառումներ, ցույցեր և այլն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.