Health Corner

Ինչպես լվանալ ատամները

Ատամները պետք է լվանալ օրը առնվազն 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Լավագույն տարբերակն է՝ լվանալ ամեն անգամ ուտելուց հետո, բայց եթե ծուլանամ եք կամ այդ պահին հնարավորութուն չունեք ատամները լվանալու, գոնե ողողումներ արեք:

Ատամները լվանալու "գոըծընթացը" պետք է տևի առնվազն 3-4 րոպե:

Վերևի ատամնաշարը պետք է մաքրել վերևից ներքև, իսկ ներքևի ատմնաշարը՝ ներքևից վերև ուղղությամբ:

Առավոտյան կարելի է օգտագործել սպիտակեցնող կամ սովորական ատամի մածուկ: Ատամները պետք է մաքրել 3 րոպե՝ չմոռանալով լնդերի մասին: Դրանց վրա գիշերվա ընթացքում ավելի շատ մանրէներ են հավաքվում, քան՝ ատամների: Բերանը ողողելուց հետո պետք է մաքրել լեզուն (այո-այո, մի՛ ծիծաղեք): Մաքուր լվացված խոզանակով պետք է մաքրել լեզվի դեղնասպիտակ փառը՝ ժամանակ առ ժամանակ ողողելով խոզանակը և բերանը:
Ծանոթություն. ատամները մաքրելիս զգուշացեք, որ ատամի մածուկի փրփուրը դեպի կոկորդ չհոսի. դա ոչ միայն տհաճ է, այլև վնաս: Այս իմաստով հատկապես վնաս է գելը, այն շատ ֆտոր է պարունակում, որի մեծ չափաքանակը թունավոր է: Ավելի խոր խոնարհվեք լվացարանի վրա:    
Մաքրեք ատամները միջին փափկության խոզանակով 3 րոպե՝ մերսելով լնդերն ամբողջաթյամբ:
        
Երեկոյան ատամները մաքրելու գործընթացը բաժանեք երկու մասի՝ ամենօրյա և "հիմնական", ինչպես բնակարանը մաքրելիս: Եվ այսպես, ամեն երեկո մաքրեք ատամները 3 րոպե, սովորական ատամի մածուկով կամ գելով: Չմոռանաք լնդերի մասին, բայց պետք չէ առավոտվա նման ուժեղ մերսել, չէ՞ որ շուտով քնելու ժամանակն է: Ողողեք բերանը և հատուկ թելով (ֆլոսս) մաքրեք չմաքրված սննդի մնացորդներր, ատամների արանքի փառը: 
Սովորական թելով կարող են վնասվել ատամի էմալը կամ լնդերը: Երբեմն՝ թելն առաջին անգամ օգտագործելիս, լնդերը կարող են արյունահոսել: Դա մի քանի օրից լրիվ կանցնի: Լնդերը կարող են արյունահոսել նաև, եթե թելը կտրուկ եք մտցնում ատամների արանքը, դրա համար էլ պետք է գգույշ լինել:    
 
Ատամների "հիմնական" մաքրումր կատարվում է մոտավորապես 4 օրր մեկ:    
        
Սկզբում պետք է ատամները մաքրել սովորական մածուկով, հետո ողողել: Այնուհետե, որքան հնարավոր է մանրազնին, թելով մաքրեք բոլոր ատամները, որպեսզի ոչ մի հետք կամ փառ չմնա: 
ժամանակ առ ժամանակ ողողեք և բերանր, և թելը: Խոզանակի վրա տարածեք գելր և զգուշությամբ՝ ասես վրձնով, այն քսեք ատամների մակերևույթին: Այդ գործողությունը պետք է տևի մոտ 3 րոպե: Ողողեք բերանը:    
Նման աշխատատար պրոցեսի համար պարգևատրումը մաքուր և խնամված ատամներն են:
 
Ատամների խնամքին վերաբերող միջոցներից են  ֆտոր  պարունակող հեղուկները, որոնք նախատեսված են ողողումներ անելու համար:    
Մի քանիսը պետք է     օգտագործել մինչ ատամները մաքրելը դրանք փափկեցնում են ատամնափառը, որը հետո հեշտությամբ հեռացվում է խոզանակի միջոցով: Մյոա մասը օգտագործվում է ատամները լվանալուց հետո,որպեսզի նվազի կարիեսի առաջացման
հավանականությունը:    
    
Եվ վերջապես մի՛ մոռացեք տարին աոնվազն 2 անգամ այցելել ատամնաբույժին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company