Encyclopedia

Թեյն առաջին անգամ ներմուծվեց Եվրոպա

1610թ.-ի հունիսի 27-ը համարվում է այն օրը, երբ թեյն առաջին անգամ ներմուծվեց Եվրոպա: Թեյը Չինաստանից Եվրոպա տեղափոխել են պորտուգալացիները, հոլանդացիներն ու անգլիացիները:

Սկզբում թեյը հայտնի էր որպես ապաքինող ըմպելիք, բայց մի քանի տասնամյակի ընթացքում այն սկսեցին խմել պարզապես հաճույքի համար:

 

Ֆրանսիացիներն իմացան թեյի մասին 1636 թվականին հոլանդացիներից: Թեյի առաջին սիրահարներից մեկը Լյուդովիկոս XIV-ն էր: Նա իմացավ, որ չինացիներն ու ճապոնացիները թեյի շնորհիվ չեն տառապում տարբեր հիվանդություններով և հրամայեց թեյով իրեն էլ բուժել:

 

Աստիճանաբար թեյը լայն տարածում գտավ արքայի հպատակների շրջանում: Մարդիկ հիացած էին այդ էկզոտիկ ըմպելիքով ու թեյախմությունը դարձրել էին չինական ծեսի նման մի բան, որի ընթացքում շեշտը դրվում էր հիմնականում արարողակարգի վրա:

 

Թեյն առաջին անգամ Գերմանիա հասավ 1650-ականներին: Դրա մասին վկայում են դեղատան "Herba thea" պիտակները, որոնք առաջին անգամ օգտագործվել են 1657 թվականին, իսկ 1658 թվականին Փարիզի արքայական այգում տնկվեցին թեյի թփեր: 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.