Encyclopedia

Քաթար

Քաթարը Արևմտյան Ասիայում`   Պարսից ծոցի ափին տեղակայված փոքրիկ պետություն է , որի մակերևույթը հարթավայրային է, ափերը մասնատված են և եզրավորված բուստային խութերով:
Կլիման անապատային է, մշտական գետեր չկան: Մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները, որտեղ տեղ-տեղ հանդիպում են օազիսներ: Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս, հիմնականում օգտագործում են աղազերծված ծովի ջուրը:

Քաթարը եղել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը: Անկախություն է ձեռք բերել 1971 թ-ի սեպտեմբերի 1-ին: 20-րդ դարի 40-ական թվականներին այստեղ հայտնաբերվել են նավթի, ավելի ուշ՝ նաև գազի պաշարներ, որոնց արդյունահանումից Քաթարը տարեկան ստանում է տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, կորեկ, եգիպտացորեն, ադամաթուզ:
Անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ և մարգարտի արդյունահանությամբ:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.