Health Corner

Կանաչ թեյի ևս մեկ օգտակար հատկանիշ

Ըստ վերջերս արված հետազոտությունների՝ կանաչ թեյը կարող է օգնել բշտիկների և ակնեի դեմ պայքարում: Մեկ ամիս տևած հետազոտության ընթացքում կանայք կանաչ թեյի հիման վրա հավելումներ են ստացել, որը համարժեք էր օրական մեկ բաժակ թեյին:
Հետազոտության վերջում պարզվել է, որ առաջին խմբի կանանց մոտ զգալիորեն նվազել է դեմքի բշտիկների քանակությունը:
 
Հետազոտողները նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, որ կանաչ թեյի խտանյութ ստացող կանանց մոտ զգալիորեն ավելի քիչ էին բշտիկներն այնպիսի խնդրահարույց գոտիներում, ինչպես կզակը, քիթը և բերանը:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company