Health Corner

Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում

ԶԼՄ-ներում չեն դադարում վեճերն այն մասին, թե կնոջ առողջության համար որն է օգտակար`   զբաղվել տնային գործերով և երեխաներին դաստիարակել, թե՞ կարիերա ստեղծել և աշխատանքում հասնել մեծ հաջողությունների: Այս  և մյուս կարծիքների կողմնակիցները մի շարք պատճառներ են բերում իրենց տեսակետի օգտին: Նրանք, ովքեր կողմ են կարիերային, համոզված են, որ աշխատանքը թույլ չի տալիս  կնոջն իր մասին հոգ տանելու առումով թուլանալ: Նրանց կարծիքով աշխատող կանայք առավել եռանդուն են, էներգիայով լի, իսկ  դեպրեսիան նրանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Նրանք, ովքեր կողմ են տնային տնտեսուհիներին, համոզված են, որ գրասենյակային աշխատանքը կնոջ առողջության վրա վատ է անդրադառնում: Հիպոդինամիան մեր ժամանակների պատուհասն է, իսկ չէ որ գրասենյակային աշխատակցուհիների մեծ մասն օրական 6-7 և ավելի ժամ նստած է անցկացնում:

Տնային տնտեսուհիների կողմն են անցել նաև գիտնականները: Վերջին հետազոտությունների համաձայն, այն կանայք, ովքեր օրական 5-6 ժամ ակտիվորեն զբաղվում են տնային գործերով,  մոտավորապես 13%-ով քիչ են տառապում կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ովքեր ամեն օր նստած են համակարգչի մոտ կամ աշխատում են փաստաթղթերի վրա: Այդպիսի եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացրել են Բրիտանական ուռուցքանական ընկերակցության փորձագետները: Նրանք 11 տարվա ընթացքում վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային զարգացման մոտ 8 հազար դեպք: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր, տնային գործերով օրական զբաղվել են ընդամենը 2,5 ժամ, քաղցկեղի ռիսկը կրճատել են 8%-ով: Առողջության համար օգտակար է ամեն ինչ`   ամառանոցում աշխատելը, շան հետ զբոսանքները, երեխաների հետ աշխույժ խաղերը:

«Նստած» աշխատակիցների մոտ, ովքեր տառապում են ակտիվ շարժումների անբավարարությունից, նույնպես 3%-ով բարձր է հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվության անբավարարության դեպքում նշվում է աղիների վատ աշխատանք, ինչը հանգեցնում է փորկապությունների, որոնք էլ իրենց հերթին, նպաստում են աղիների լորձաթաղանթի վտանգավոր փոփոխությունների: Հիպոդինամիան նաև 4%-ով բարձրացնում է արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչը կարող է հրահրված լինել երկարատև նստած մնալու և ֆիթնեսից հրաժարվելու պատճառով: Ինչպես նշում են գիտնականները, առողջ կնոջն անհրաժեշտ է շարժվել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս, իսկ ավելի լավ է այս ցուցանիշը նշանակալիորեն ավելացնել: Սակայն կանանց միայն 29%-ն է փորձում շատ շարժվել, ոտքով երկար քայլել և ֆիթնեսով զբաղվել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company