Health Corner

Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու տարիներին մանկական մահացության ցուցանիշներն  էականորեն կրճատվել են (մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը): Այսպես, եթե 1990թ. ծնվելուց հետո մինչև 5 օր չէր ապրում 12,4 մլն երեխա, ապա 2011-ին`   մոտ 6,9 մլն: Այսինքն, մոլորակի բնակչության մոտ 1/1000-րդից մի փոքր պակաս:

Մանկական մահացության վարկանիշը  ընկել է ամբողջ աշխարհում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում`   նվազագույնը`   կիսով չափ: Ամեն տարի ցուցանիշների կրճատումը գնահատվում է 3% և ավելի: ՄԱԿ-ի փորձագետները սա համարում են նշանակալի առաջընթաց և հաջողության փաստն այն բանի, որ 2000 թվականին աշխարհի բնակչությանը խոստացվել էր մինչև 2015 թվականը մանկական մահացությունը կրճատել 2/3-ով: Սակայն մոտ ապագայում պետք է հասնել տարեկան մինչև 14%-ի կրճատման ու դրա համար  հարկ կլինի լարված աշխատել: Մանկական մահացության 80%-ից ավելին բաժին է ընկնում տաք կլիմայով երկրներին`   Աֆրիկային և հարավային Ասիային: Մինչև 5 տարեկան յուրաքանչյուր երեխա մահանում է 5 երկրներից մեկում`   Հնդկաստան, Նիգերիա, Կոնգո, Պակիստան կամ Չինաստան: Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան հասակը չի ապրում յուրաքանչյուր 152-րդ երեխան, Աֆրիկայում`   յուրաքանչյուր 9-րդը, Ասիայում`  16-ից մեկը:

Մինչև 5 տարեկան երեխաների մահվան գլխավոր պատճառներն են`   թոքամզաբորբը, ծննդաբերական բարդությունները, այդ թվում`   անհասների մոտ, աղիքային ինֆեկցիաները, ուղեկցվող դիարեաները, նաև մալարիան: Այս խնդիրներից շատերը կարելի է կանխարգելել, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ, օրական աշխարհում 19 հազար երեխա է մահանում:

Իրավիճակի շտկումը հետևյալն է. կանանց ապահովել բժշկական պատշաճ սպասարկմամբ, հատկապես, ծննդաբերության ժամանակ և անհետաձգելի մանկաբարձական օգնությամբ: Կարևոր է, որպեսզի բուժաշխատողները պորտալարը կտրելիս թույլ չտան ինֆեկցիայի ներթափանցում: Ցանկալի է նաև առաջին անգամ ծննդաբերած աֆրիկացի և ասիացի կանանց տներում անցկացնել «երիտասարդ մայրերի դասընթացներ»:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company