Encyclopedia

Սինագոգ

Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն:

Ձևավորվել է Պաղեստինում, մ. թ. ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ. թ. ա. III դարում: Մ. թ. 70 թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ:

 

Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.