Encyclopedia

Ռիխտերի սանդղակ

Ամերիկացի սեյսմաբան Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը (26 ապրիլի 1900թ. — 20 ապրիլի 1985թ) 1935թ. առաջարկել է էպիկենտրոնում երկրաշարժի գնահատման սանդղակը: Իր Սանդղակը (Ռիխտերի սանդղակ) նա տեսականորեն ստեղծել է ամերիկացի սեյսմաբան Բենո Գուտենբերգի հետ 1941-1945թթ., որից հետո սանդղակը համաշխարհային ճանաչում է ստացել:

Ռիխտերը ծնվել է ֆերմերների ընտանիքում: Դեռևս դպրոցում Չարլզն  իր մեջ ֆիզիկայի հանդեպ հակում է հայտաբերել ու ոչ միայն պարզապես մեխանիկայի կամ ստատիկայի, այլ հենց ատոմային ֆիզիկայի հանդեպ: Նրան դուր էր գալիս մոլեկուլներից, ատոմներից բաղկացած անտեսանելի աշխարհը և այն ամենն, ինչ տեղի է ունենում նրանում:

 

Դպրոցն ավարտելուց հետո Ռիխտերն ընդունվել է Սթենֆորդի համալսարան, այնուհետև պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Նրան նկատում է Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Միլլիքենը և առաջարկում նրան աշխատանք Սեյսմոլոգիական լաբորատորիայում: Այստեղ Ռիխտերը սկսում է ուսումնասիրել սեյսմաբանություն:

 

Նա գրել է 2 դասագիրք, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը 21-րդ դարում: Այդ դասագրքերով մինչ օրս սովորում են բուհերի ուսանողները: 
 
Սակայն սանդղակի ստեղծումը ընդամենը Ռիխտերի աշխատանքների չնչին մասն է կազմում: Նա իր ամբողջ կյանքը պայքարել է շինությունների կառուցման նորմերի խստացման համար: Ճիշտ է, ոչ միշտ է հաջողվել համոզել ճարտարապետներին, սակայն նրա համառությունը օգնել է փրկելու հարյուրավոր մարդկային կյանքեր երկրաշարժների ժամանակ:
 
Առօրյայում Ռիխտերը սիրում էր զբոսանքներ, ձկնորսությամբ էր զբաղվում, սիրում էր ճանապարհորդել: Նա տիրապետում էր 7 լեզվի:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.