Health Corner

Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցի ռեցիդիվը:

ԽՀ ծագումնաբանական գործոնները բազմաթիվ անգամ ճշգրտվել են: Այսպես օրինակ՝ 1910 թվականին Կարլ Շվարցի հայտնած՝ «Չկա թթու, չկա խոց» միտքը 1989 թվականին Դ. Գրահամի կողմից հետևյալ ձևակերպումն ստացավ՝ «Չկա C. pylori, չկա խոց»:

Այժմ HP-ն ԽՀ ծագումնաբանական առաջատար գործոնն է: Հելիկոբակտերով պայմանավորված՝ ԽՀ հաճախականությունը տատանվում է՝ կախված տվյալ երկրի վիճակից, հիվանդի տարիքից ևն: Ստամոքս-աղիքային ուղու գաղութացումը հելիկոբակտերով միշտ չէ, որ հանգեցնում է ախտաբանական ախտընթացի զարգացման (գաստրիտ, դուոդենիտ, ԽՀ և այլն):

 

HP-ի հանդեպ օրգանիզմի պատասխանը պայմանավորված է մարդու իմունիտետով, ստամոքսում և ՏՄԱ-ում լորձի բաղադրակազմով, ինչպես նաև ստամոքսի մակերեսի ռեցեպտորների քանակի նվազմամբ, որոնք նպաստում են միկրոօրգանիզմի աճակցմանը (ադգեզիա) և HP շտամի ախտահարույց կարողությանը:  

 

ԽՀ տարածման երկրորդ պատճառ կարող է լինել ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների НПВП ընդունումը և ստերոիդներով թերապիան: Լինում են նաև այլ գործոններ, որոնք հրահրում են ԽՀ զարգացումը`   Զոլինգեր-Էլլիսոնի համախտանիշ, Կրոնի հիվանդություն և այլն: ԽՀ կլինիկական պատկերը պայմանավորված է տեղակայմամբ, ինչպես նաև տարիքով:

 

ԽՀ դրսևորման դեպքում հիմնական գանգատը ցավն է: Ցավի արտահայտչականությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով`   տարիք, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակ, խոցի տեղակայում, ցավի հանդեպ հիվանդի անհատական զգայունություն: Ստամոքսի ԽՀ-ին բնորոշ է անմիջապես ուտելուց հետո առաջացած ցավը:

 

ԽՀ երկարատև, ռեցիդիվող ընթացքի դեպքում զարգանում է մարմնի ընդհանուր թուլություն, զգացմունքային անկայունություն: ԽՀ հիմնական ախտորոշիչ մեթոդը գաստրոդուոդենասկոպիան է: Տվյալ դեպքում որոշվում է խոցի տեղակայումը, չափերը, ձևը: Հետազոտությունների լրացուցիչ մեթոդ է pH-չափումը, հիվանդի վեգետատիվ վիճակի որոշումը, HP որոշումը:

 

pH-չափումը հնարավորություն է տալիս որոշել ստամոքսի թթվայնությունն անտրալ հատվածում: Օրական pH-չափման դեպքում կարելի է որոշել թթվաձևավորման օրական ռիթմը, որը հնարավորություն է տալիս թթվայնությունն ընկճող պատրաստուկ նշանակել այն ժամանակահատվածում, երբ թթվայնությունը հատկապես բարձր է:   

 

Բացին ընդհանուր հիվանդության բուժումից, հոգենյարդաբանական վիճակի շտկումը ևս ԽՀ բուժման կարևոր բաղադրատարրն է: Այս պարագայում պարտադիր է հոգենյարդաբանի խորհրդատվությունը հոգեզգայական կարգավիճակը որոշելու և համապատասխան դեղպատրաստուկներ նշանակելու համար: Բուժման վերահսկողությունն իրականացվում է 2-3 շաբաթ անց: Այնուհետև նշանակվում է պահպանողական բուժում: 

 
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 1.2012 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company