Encyclopedia

Ծխախոտ

Ծխախոտը համանուն բույսի մանրակրկիտ կտրատված ու մշակված տերևն է, որոնք փաթաթված են գլանակով։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։

Պատմական աղբյուրների համաձայն`   ծխախոտաբույսի մշակումն սկսվել է մ.թ.ա 6000 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում, և միայն 5000 տարի անց մայաներն սկսել են ծամել և ծխել ծխախոտաբույսը: Հիվանդների և վիրավորների վերքերը մշակելու համար մայաներն օգտագործում էին ծխախոտաբույսի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուք:

 

Ռոդրիգո դե Ջերեզ անունով մի հայտնագործող առաջինն էր, որն ականատես եղավ մայաների՝ ծխախոտաբույս ծխելու արարողությանը: 17-րդ դարի սկզբում Անգլիան սկսեց պարբերաբար ծխախոտաբույս ներկրել Ամերիկայից: Այս դարաշրջանում բավականին տարածված էին նաև ծխամորճերն  ու սիգարները:
 
Առաջին անգամ ծխախոտի և թոքերի քաղցկեղի կապի մասին բարձրաձայնվեց 1950-ական թվականներին: Այս նորությունը վատ գովազդ էր ծխախոտ արտդրող ընկերությունների համար, և վերջիններս պատրաստ էին ամեն ինչի, որպեսզի կասեցնեն լուրերի տարածումը:
 
Բարեբախտաբար, նրանք չկարողացան հեռուստատեսությամբ և ռադիոյով ծխախոտի գովազդն արգելող օրենքի վրա որևէ ազդեցություն գործել: 1973 թվականին ԱՄՆ-ում սկսեց գործել հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը, իսկ բոլոր ավիաընկերությունները պարտավորվեցին առանձնացնել ծխող և ոչ ծխող տեղեր:
 
Այսօր գրեթե բոլոր քաղաքկիրթ երկրներում արգելված է ծխախոտի գովազդումը, ինչպես նաև արգելվում է ծխելը հասարակական վայրերում: Մարդիկ ունեն իրավունք տեղեկանալու ծխախոտի պատճառած հետևանքների մասին, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ և ստեղծվում ծրագրեր, որոնք նպատակ ունեն բարձրացնելու մարդկանց ինքնագիտակցությունը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.