Encyclopedia

Անձեռոցիկ

Ժամանակակից անձեռոցիկների նախատիպը թզենու տերևներն են եղել, որոնք դեռևս 3500 տարի առաջ օգտագործվել են ստրուկների կողմից. նրանք ճաշկերույթից հետո դրանցով սրբում էին իրենց տերերի շրթունքները:

Վարկած կա, որ  սեղանի անձեռոցիկները  ստեղծել են հին հռոմեացիները`   չնայած նրանք այդ անձեռոցիկները պատրաստում էին ասբեստի մանրաթելից: Դրանք այնքան թանկ արժեին, որ դրանից կարողանում էին միայն օգտվել ազնվականները: Այդ անձեռոցիկներն օգտագործելուց հետո գցում էին կրակի մեջ:

 

Կտորից անձեռոցիկները ևս ծնվել են Հին Հռոմում: Դրանք անվանական էին, այսինքն`   նրանց վրա ձեռագործում էին  մարդկանց անունների առաջին տառերը: Այն ժամանակ դրանք ավելի մեծ էին և կարելի է ասել նույնիսկ ավելի օրիգինալ`   տարբեր գույներով և հետաքրքիր նախշերով:
 
Միջին դարերում անձեռոցիկի տեսակները սկսեցին շատանալ, զարգանալ ու տարածվել ամբողջ Եվրոպայում: Եվ պատկերացնու՞մ ես`   այդ անձեռոցիկներն օգտագործում էին ոչ թե չքնաղ օրիորդներն ու տիկինները, այլ`   կոպիտ և  մորուքավոր տղամարդիկ, ովքեր ճաշից հետո սրբում էին իրենց աղտոտված դեմքը: Ահա թե ինչու Անգլիայում, երբ տղամարդիկ արդեն սկսեցին սափրվել, անձեռոցիկներն ավելի քիչ սկսեցին օգտագործվել:
 
Ռուսաստանում, օրինակ, Պետրոս Առաջինի շնորհիվ է անձեռոցիկը հայտնի դարձել և տարածում գտել: 
 
Թղթե անձեռոցիկները մեր օրերում է, որ տարածված են: Այսօր  անձեռոցիկները նույնիսկ դառնում են նաև արվեստի գլուխգործոցներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.