Encyclopedia

Մորզեի այբուբեն

Հեռավոր տարածություններ տեղեկություն ուղարկելու համար օգտագործվել է ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար Մորզեի ստեղծած հեռագրական այբուբենը, որը տեղեկության հաղորդման առաջին թվային եղանակն է:

«Մորզեի կոդ»-ը («Մորզեի այբուբեն» անվանումն ստացել է 1-ին համաշխարհային պատերազմից հետո) այբուբենի տառերի, թվերի, կետադրական նշանների կոդավորումն է երկուական ազդանշանների`   կետերի և գծերի հաջորդականությամբ: 

 

Մորզեի այբուբենում մեկ գծի երկարությունը հավասար է 3 կետի: Նույնատիպ նշանների միջև դադարը հավասար է 1 կետի, բառերի միջև`   3 կետի, բառերի հեռավորությունը`   7 կետի: Այս լեզուն իր անունն ստացել է ի պատիվ ֆրանսիացի գիտնական Սամուել Մորզեի:
  
Ավելի ուշ Մորզեի օգնական Ալֆրեդ Վեյլերն այբուբենում ավելացրեց նաև տառերի նշանները: Այս փաստը Մորզեն ցանկանում էր ամեն կերպ թաքցնել և այդ հայնտագործությունը վերագրել իրեն: Ասում են՝ նույնիսկ թվերի կոդավորումն է կատարվել Ալֆրեդի կողմից:
 
1848 թվականին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Գերկը կատարելագործեց Մորզեի այբուբենը, որը և օգտագործվում է մինչև այսօր: Մորզեի կոդի փոխանցումն իրականցվում է հատուկ հեռագրական մեքենաների միջոցով:
 
Ի դեպ, ամենատարածված արտահայտությունը`   SOS-ը, մորզեի այբուբենում ունի հետևյալ տեսքը`   առանց ընդմիջումների`   3 կետ, 3 գծիկ, 3 կետ ձևով (  ... --- ...):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.