Encyclopedia

Դպրոցականների հայտնագործությունները

Գոյություն ունեն բազմաթիվ գյուտեր և հայտնագործություններ, որոնց հեղինակները երեխաներն են: Ահա, ձեզ ենք ներկայացնում այդ հայտնագործություններից մի քանիսը:

Պլաստիլին

Պարզվում է, որ պլաստիլինը հայտնագործել է մի դպրոցական աղջիկ`   Կլեո Մակվիկերան: Նյութը, որը նախատեսված էր պաստառներն ածխի փոշուց մաքրելու համար, աղջիկն առաջարկել է օգտագործել խաղալու համար: Նրա բաղադրությունից հանել են մաքրող բաղադրիչը, ավելացրել են նուշի յուղ և գունանյութեր:

 

Մորթե ականջակալներ
 
Ցրտից պաշտպանվելու համար նախատեսված մորթե ականջակալներ ստեղծելու գաղափարը պատկանում է ամերիկացի Չեստեր Գրինվուդին, որը սիրում էր չմուշկ քշել և միաժամանակ երաժշտություն լսել:
 
Բրայլի տառատեսակ
 
Բրայլի տառատեսակը (շոշոփվող կետիկներով տառատեսակ`   նախատեսված կույրերի համար) մշակել է ֆրանսիացի 15-ամյա Լուի Բրայլը, որը կույր էր 3 տարեկանից:
 
Որպես հիմք ծառայել է հրետանային կապիտան Շարլ Բարբյեի «գիշերային տառատեսակը», որն օգտագործում էին զինվորականները մթության մեջ ստացած հաղորդագրությունները կարդալու համար:
 
Ինքնաթափով խաղալիք բեռնատար
 
Հայտնագործել և նույնիսկ արտոնագրել է 6-ամյա Ռոբերտ Պետչը: Նա նկարել էր այդ մեքենայի կոնստրուկցիան նրա համար, որ հայրն իր համար այդպիսի մեքենա պատրաստեր:
 
Մոսկվայի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտ Դմիտրի Ռեզնիկովը Պետական բժշկական-ստոմատոլոգիական համալսարանի մասնագետների հետ մշակել է յուրահատուկ ատամի խոզանակ՝  նախատեսված տիեզերագնացների համար:
 
ԱՄՆ-ի 10-ամյա բնակչուհի Կլարա Լեյզենը հորինել է ազոտի, թթվածնի և ածխածնի անսովոր միացություն ուսուցչի տված «Հորինիր նոր մոլեկուլ» առաջադրանքը կատարելու ժամանակ:
 
Մինչև 10-ամյա աղջնակը, այդ նյութերի այդպիսի դասավորվածություն երբեք ոչ ոք չէր ստացել: Ու թեև հայտնագործումը կատարվել է միանգամայն պատահաբար, սակայն ամերիկուհու անունը տեղ է գտել գիտական ամսագրում տպագրված աշխատության սկզբում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.