Encyclopedia

Արքիմեդի «հայելային գրոհի» սխեման

Արքիմեդը ( մ.թ.ա. 287 - մ.թ.ա. 212 թթ.) նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ է: Նա համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից:

Մ.թ.ա. երրորդ դարի վերջերին Սիրակուզան հայտնի էր Արքիմեդի պաշտպանական տարօրինակ ու հանճարեղ հնարքներով, որոնք քաղաքը դարձրել էին անառիկ: Մ.թ.ա. 212թ., երբ ընթանում էր 2-րդ պունիկյան պատերազմը, հռոմեական զորքերը շրջապատել էին Կարթագենի դաշնակից Սիրակուզան:

 

Այդ ժամանակ Արքիմեդը 75 տարեկան էր: Նրա նախագծած հսկա քարանետ մեքենաները քարակոծում էին հռոմեական նավերը: Փորձելով խուսափել քարե ռմբակոծումից՝ հռոմացիները մոտեցան քաղաքի պարիսպներին, սակայն այնտեղ նրանց սպասում էին հսկա վերամբարձ կռունկները, որոնք կտոր-կտոր էին անում փայտաշեն նավերը:

 

Հռոմեացիներն ստիպված էին հեռացնել նավերը քաղաքի պարիսպներից, այնքան, որ քար նետող մեքենաների քարերը ևս չհասնեն: Այդ ժամանակ Արքիմեդը գործի դրեց իր մյուս զենքը. փայլեցրած վահանների միջոցով Սիրակուզայի պաշտպաններն արևի ճառագայթներն ուղղեցին դեպի թշնամու նավերը, և մեկը մյուսի հետևից սկսեցին կրակով բռնկվել հռոմեական նավերը:

 

Միայն սիրակուզցիների անպատասխանատվության պատճառով հռոմեացիներին հաջողվեց գրավել անառիկ քաղաքը (զինվորներն ու բնակիչները հավաքվել էին տոնախմբության՝ մոռանալով քաղաքի պաշտպանությունը): Քաղաքի գրավման ժամանակ զոհվեց նաև մեծ գիտնականը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.