Encyclopedia

Հայաստանի ամենաերկար գետը

Հայաստանի ամենաերկար գետն Ախուրյանն է (200կմ): Այն սկիզբ է առնում Աշոցքի սարահաթի Արփի լճից։

Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն մ3)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ՝ մտնում է Շիրակի դաշտ։

 

Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

 

Գետի ձախ ափին Գյումրին է, աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։

 

Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումն զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.