Encyclopedia

Կանանց հայտնագործությունները

Ինչպես տղամարդկանցից, այնպես էլ կանանցից շատերը մի շարք հայտնագործությունների հեղինակներ են: Այսպես, իր ֆոսֆորե սպասքից մի քանի ափսե չհայտնաբերելուց հետո, Ժոզեֆինա Կոկրեյնը որոշեց ստեղծել մեքենա, որը լվանում է կեղտոտ սպասքը և չի կոտրում այն: Դա տեղի է ունեցել 1886թ.-ին, սակայն միայն 40 տարի անց այն դարձավ տնային տնտեսության մեջ անհրաժեշտ իր:

Շրջանաձև սղոց

Տաբիթա Բեբիթը, երկար ժամանակ հետևելով տղամարդկանց, որոշեց ստեղծել այնպիսի սարք, որը կազատեր նրանց էներգիայի անիմաստ վատնումից: 1810թ. նա ստեղծեց մինչ այսօր օգտագործվող շրջանաձև սղոց:

 
Պերիսկոպ ստորջրյա նավերի համար
Այս սարքի օգնությամբ, որը 1845 թվականին պատենտավորել է Սառա Մեթերը, կարելի է որոշել դիտարկվող օբյեկտների միջև հեռավորությունը:
 
Մսի պահածոներ
1873թ. Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ռուս Նադեժդա Կոժինան ցուցադրել է մսի պահածոներ պատրաստելու ձևը, ինչի համար արժանացել մեդալի:
 
Ավտոմեքենայի ապակե զտիչներ
Ավտոմեքենայի համար այնքան անհրաժեշտ այս իրն ստեղծել է Մերի Անդերսոնը: Հեռավոր 1903թ.-ին նա ավտոմեքենայով ճամփորդում էր, երբ սկսվեց առատ ձյունը:
 
Անդերսոնն ստպված էր ժամանակ առ ժամանակ իջնել մեքենայից, որպեսզի մաքրեր ապակիների ձյունը: Հենց այդ ժամանակ էլ նա մտածեց չափազանց անհրաժեշտ այդ հարմարանքի ստեղծման մասին:
 
Սուրճի զտիչ
Սուրճի համար առաջին զտիչը Մերլիտա Բենցը պատրաստել է տետրի թերթիկից 1909 թվականին:
 
Մեքենայի խլացուցիչ
Ստեղծել է Էլ Դոլորես Ջոնսը 1917թ., ինչից հետո աշխարհը մեր շուրջը դարձավ փոքր-ինչ անաղմուկ:
 
Տակդիրներ
Տնային տնտեսուհի և մայրիկ Մարիոն Դոնովանը 1917թ. որոշեց նստել կարի մեքենայի առաջ և լոգարանի վարագույրներից պատրաստել ջրակայուն տակդիրներ: Մի քանի փորձից հետո հայտնագործությունն ստացվեց:
 
Զրահաբաճկոնի «հումք»
1965թ. դոկտոր Ստեֆանի Կվոլեքը հայտնագործել է երկաթից հինգ անգամ ամուր սինթետիկ կևլար նյութը: Կևլարը հետագայում հիմք հանդիսացավ զրահաբաճկոնների ստեղծման համար:
 
Սիլիկոն
Քանդակագործ Պատրիսիա Բիլինգսն իր առաջ խնդիր էր դրել այնպիսի մի նյութ ստեղծել, որը կպահպաներ իր ստեղծագործությունները քանդվելուց: Մի քանի փորձարկումներից հետո՝ 1970թ., նա վերջապես հասավ իր նպատակին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.