Encyclopedia

Բույսեր

Բույսերը (լատ.՝ Plantae կամ լատ.՝ Vegetabilia) Բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկն է, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետներ, գետնամուշկեր։

Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն: Բույսերը հանդիսանում են բուսաբանակն ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։

Պատմություն

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև: Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն ընդունակ տեղաշարժվելու: Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ: Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ:
 
Հիմնական հատկանիշներ
 
Խիտ, կոշտ մասնիկների համար անթափանց բջջաթաղանթի առկայություն (որպես կանոն կազմված է ցելյուլոզից):
Պրոդուցենտ բույսեր: Նրանք օրգանական նյութեր ստանում են ածխաթթու գազի և արևի էներգիայի հաշվին ֆոտոսիթեզի ընթացքում: Սնկերը և բակտերիաների մեծ մասը հետերոտրոֆ են, այդ պատճառով վերջին ժամանակներս նրանց դասում են առանձին թագավորության մեջ: Նախկինում սնկերն ու բակտերիաները դասվում էին բույսերի շարքին:
Ցիանաբակտերաներ կամ կապտականաչ ջրիմուռներ, որոնց համար, ինչպես բույսերի մեծամասնության համար հատկանշական է ֆոտոսինթեզը, ժամանակակից դասակարգման համաձայն դասվում է բույսերի շարքին:
Բույսերի մյուս հատկանիշները (անշարժությունը, անընդհատ աճը, սերունդների հերթափոխությունը և այլն) եզակի չեն հանդիսանում, բայց ընդհանուր առմամբ հնարավորություն են տալիս տարբերել բույսերը օրգանիզմների մյուս խմբերից։
 
Բույսերի կառուցվածքը
 
Բույսերի բջիջներին բնորոշ են մեծ հարաբերական չափ (մինչև մի քանի սմ), թաղանթանյութից կազմված կոշտ բջջաթաղանթի առկայություն, քլորոպլաստի և մեծ կենտրոնական վակուոլի առկայություն, որը հնարավորություն է տալիս կարգավորել տուրգորը: Բաժանման ժամանակ միջնորմը ձևվորվում է բազմաթիվ սրվակների միացման հաշվին (ֆրագմոպլաստ): Բույսերի սպերմատոզոիդները երկ-(մամուռների և գետնամամուռների մոտ) կամ բազմամտրակավորները (մնացած պտերանմանների, սագոյանմանների մոտ):
Բույսերի բջիջները միավորվում են հյուսվածքների մեջ: Բույսերի հյուսվածքները բնորոշվում են միջբջջային տարածությունների գրեթե լիովին բացակայությամբ, մեծ քանակությամբ մահացած բջիջներով (որոշ հյուսվածքներ, ինչպես օրինակ, պարենքիմը և խցանը, կազմված են գրեթե մահացած բջիջներից), ինչպես նաև նրանով, որ ի տարբերություն կենդանիների`   բույսերի հյուսվածքը կարող է կազմված լինեն տարբեր տիպի բջիջներից (օրինակ`   քսիլեման կազմված է ջրաթափանց էլեմենտներից, բնափայտային թելիկներից և բնափայտային պարենքիմից):
Բույսերի մեծ մասը բնորոշվում է մարմնի զգալի մասնատվածությամբ: Գոյութնուն ունեն բույսերի մարմնի կազմվածքի մի քանի տիպեր, որի դեպքում առանձին օրգանները չեն առանձնանում և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ շերտ (որոշ մամուռներ, պտերանմանների նախածիլեր), տերևացողունային, որի դեպքում մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղը տերևներով (արմատները բացակայում են, օրինակ`   մամուռների մեծ մասը) և արմատաընձյուղային, որի դեպքում մարմինը բաժանվում է արմատային և ընձյուղային համակարգերի: Բույսերի մեծամասնության ընձյուղը կազմված է առնցքային մասերից (ցողունից) և կողմնային ֆոտոսինթեզող օրգաններից (տերևներից), որոնք կարող են առաջանալ կամ որպես ցողունի հյուսվածքների արտաքին մակաճ (մամուռների մոտ ), կամ էլ որպես կողմնային կարճացած ճյուղերի միացման հետևանք (պտերանմանների մոտ): Ընձյուղի սաղմը ընդունված է համարել յուրահատուկ օրգան`   բողբոջ:
 
 
Բազմացում
 
Բույսերի համար բնութագրական են բազմացման երկու ձև`   սեռական և անսեռ:Անսեռ բազմացման ձևերից տարածված է վեգետատիվ բազմացումը: Վեգետատիվ օրգաններից բացի բույսերն ունեն նաև մասնագիտացված գեներատիվ օրգաններ, որոնց կառուցումը կախված է կենսացիկլի հետ: Բույսերի կենսացիկլում հերթափոխվում են սեռական, հապլոիդ սերունդը (համետոֆիտ) և անսեռ, դիպլոիդ սերունդը (սպորոֆիտ): Համետոֆիտի մոտ ձևավորվում են սեռական օրգանները`   արական антеридии և իգական արխեգոնիումներ (բացակայում են որոշ гнетовые և ծածկասերմերի մոտ): Սպերմատոզոիդները (բացակայում են փշատերևների, гнетовых և ծածկասերմերի մոտ) բեղմնավորում են արխեգոնիայում գտնվող ձվաբջջին, որի արդյունքում ձևավորվում է դիպլոիդ զիգոտ: Զիգոտից ձևավորվում է սաղմը, որն աստիճանաբար հասունանում է և վերածվում սպորոֆիտի: Սպորոֆիտներում զարգանում են սպորանգիները (հաճախ մասնագիտացված սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների վրա): Սպորանգիներում տեղի է ունենում մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ: Տարասպորավոր բույսերի մոտ այդ սպորները երկու տիպի են`   արական (նրանցից զարգանում են գամետոֆիտները, միայն անտերիդիաների հետ) և իգական (նրանցից զարգանում են համետոֆիտները, որոնք կրում են միայն արխեգոնիաներ), համասպորների մոտ սպորները միանման են: Սպորից զարգանում է համետոֆիտը և ամեն ինչ սկսում է նորից: Այդպիսի կենսացիկլ ունեն մամռանմանները և ընդ որում, առաջին խմբի մոտ կենսացիկլում գերիշխում է համետոֆիտը, իսկ երկրորդի մոտ`   սպորոֆիտը: Սերմնավոր բույսերի մոտ պատկերը բարդանում է այն բանի հաշվին, որ իգական համետոֆիտը զարգանում է ուղիղ մայրական սպորոֆիտի վրա, իսկ արական համետոֆիտը (ծաղկափոշու հատիկ) պետք է հասցվի այնտեղ փոշոտման ընթացքում: Սերմնավոր բույսերի մոտ սպորոֆիլներրը հաճախ բարդ են կառուցված և միավորվում են այսպես կոչված ստրոբիլներում, իսկ ծածկասերմ բույսերի մոտ`   ծաղիկների մեջ, որոնք կարող են իրենց հերթին միավորվել ծաղկաբույլերի մեջ: Բացի դրանից սերմնավոր բույսերի մոտ ծագում է մասնագիտացված մի քանի գենոտիպներից կազմված կառուցվածք`   սերմ, որը կարող է պայմանականորեն դասվել գեներատիվ օրգանների շարքին: Ծածկասերմ բույսերի մոտ ծաղիկը փոշոտումից հետո հասունանում է և ձևավորում պտուղը:
 
Նշանակությունը
 
Կենդանի էակների, այդ թվում և մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի, որով և որշվում է նրանց առանձնահատուկ դերը երկրագնդի վրա կյանքի համար: Բոլոր օրգանիզմներից միայն բույսերը և ֆոտոսինթեզող բակտերիաներն են ընդունակ կլանել արևի էներգիան, որի արդյունքում անօրգանական նյութերից սինթեզել օրգանական նյութեր, դրա հետ մեկտեղ բույսերը մթնոլորտը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում թթվածնով: Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին և նրանց գոյության շնորհիվ այն պահպանվում է շնչառության համար բարենպաստ վիճակում: Բույսերը հիմնական և որոշիչ օղակ են բոլոր հետերոտրոֆ օրգանիզմների, այդ թվում և մարդու բարդ սնման շղթայում: Վերգետնյա բույսերը ձևավորում են տափաստաններ, մարգագետիններ, անտառներ և այլ բուսական խմբավորումներ`   ստեղծելով երկրի վրա լանդշաֆտային բազմազանություն և էկոլոգիական խորշի անընդհատ բազմազանություն բոլոր թագավորությունների օրգանիզմների կյանքի համար: Վերջապես բույսերի անմիջական մասնակցությամբ առաջացել և ձևավորվում է բնահող:
 
Բույսերի ընտելացում
 
Մարդու կողմից ընտելացված են 200-ից ավելի բույսեր, որոնք պատկանում են ավելի քան 100 բուսական տեսակների: Նրանց լայն տակսոնոմիստական ասպեկտը արտահայտում է տարածքների բազմազանությունը, որտեղ նրանք ընտելացվել են: Հիմնական պարենային բույսերը, որոնք ներկայումս օգտագոծվում են կուլտուրաներում, ընտելացվել են հարավարևմտյան Ասիայի երկրներում: Ներկայումս դրանք Իրաքի, Իրանի, Հորդանանի, Իսրայելի և Պաղեստինի տարածքներն են: Հնարավոր է, որ հին հողամշակներին հայտի էին վեգետատիվ բազմացման (կլոնավորման) և մոտ ազգակցական խաչասերման (ինբրիդինգ) առավելությունները: Կլոնավորման միջոցով բազմացող բույսերի օրինակներ են կարտոֆիլը, մրգատու ծառերը, գրեթե բոլոր օգտակար սննդանյութերը, որոնք սննդի միջոցով ստանում էին մարդիկ այդ երկրներում, ստանում էին ածխաջրային հացահատիկավորներից, որոնք մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում (ցորեն, գարի): Այնուամենայնիվ հացահատիկավորների սպիտակուցները, ըստ ամինաթթվային բաղադրության, ամբողջությամբ հաշվեկշռված չեն (քիչ են պարունակում լիզին և մեթիոնին): Այս հացահատիկավորները հին հողամծակները լրացնում էին լոբազգի բույսերով`   սիսեռ, վիկ, ոսպ: Միակ մշակովի հացահատիկը`   աշորան, առաջացել է շատ ավելի ուշ, քան ցորենը և մշակովի բույսերը: Ինքնափոշոտվող վուշը ունի յուղով հարուստ սերմեր, ինչը լրացնում էր հին հողամշակների սննդային եռյակը (ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր): Հին հողամշակները կազմել են ընտելացված բույսերի մի հավաքակազմ, որոնք բավարարում են մարդու սննդային պահանջները և այսօր: Հետագայում տեղի էր ունենում մշակովի բույսերի աստիճանական տարածում իրենց օջախից դեպի նոր շրջաններ: Արդյունքում միևնույն բույսերը դարձան սննդային աշխարհի ամբողջ բնակչության համար: Կուլտուրային բույսերի մի մասը առաջին անգամ ընտելացվել են հարավարևելյան Ասիայի երկրներում: Դրանց թվին են պատկանում այնպիսի ինքնափոշոտվող բույսեր, ինչպիսիք են բամբակը, բրինձը, սորգոն, արախիսը:
 
Բույսերի ժամանակակից կուլտուրաներ
 
Բույսերի թագավորոււթյան հսկա բազմազանությանից առօրյա կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեն սերմնավոր և գլխավորապես ծաղկավոր բույսերը (ծածկասերմերը): Հենց նրանց խմբին են դասվում գրեթե բոլոր բույսերը, որոնք ներմուծվել են մտցվել մարդու կողմից: Մարդու կյանքում առաջին տեղը զբաղեցնում են հացահատիկային բույսերը (ցորեն, բրինձ, եգիպտացորեն, սորգո, գարի, աշորա, կորեկ, վարսակ) և զանազան ձավարատու կուլտուրաներ: Մարդու սննդային օրաբաժնի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում բարեխառն կլիմա ունեցող երկրներում աճող կարտոֆիլը, իսկ ավելի հարավային մասերում`   բատատը (քաղցր կարտոֆիլ): Լայնորեն օգտագործում են բուսական սպիտակուցներով հարուստ լոբահատիկավորների ( լոբի, սիսեռ, ոսպ և այլն), շաքարաբերների (շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ), բազմաթիվ յուղատուների (արևածաղիկ, արախիս և այլն), պտղատուների, հատապտուղների, բանջարեղենային և այլ բուսական կուլտուրաներ: Ժամանակակից հասարակությունը դժվար է պատկերացնել առանց տոնուսը բարձրացնող բույսերի`   թեյ, սուրճ, կակաո, առանց խաղողի`   (գինեգործության հիմքի) կամ առանց ծխախոտի: Կենդանաբուծությունը հիմնվում է վայրի և մշակովի կերաբույսերի օգտագործման վրա:
 
Թեթև արդյունաբերություն
 
Բամբակենին, վուշը, կանեփը, ճենականեփը, ջուտը, կենաֆը, սիզալը և բազմաթիվ այլ թելատու բույսեր մարդուն ապահովում են հագուստով և տեխնիկական կտորներով:
 
Փայտամշակման արդյունաբերություն
 
Ամեն տարի օգտագործվում են մեծ քանակությամբ անտառներ որպես շինանյութ, ցելյուլոզի ստացման աղբյուր և այլն:
 
Էներգետիկա
 
Մարդու համար կարևոր նշանակություն ունի էներգիայի գլխավոր աղբյուներից մեկը`   քարածուխը, ինչպես նաև տորֆը, որոնց մասին կարելի է ասել, որ նրանք իրենցից ներկայացնում են հին բուսական մնացորդների մեջկուտակված արևի էներգիան:
 
Բժշկություն և քիմիա
 
Մինչ այժմ իր տնտեսական նշանակությունը չի կորցրել բույսերից ստացվող բնական կաուչուկը: Արժեքավոր խեժերը, եթերայուղերը, բուսախեժերը, ներկերը և այլ նյութեր, որոնք ստացվում են բույսերի վերամշակման արդյունքում, կարևոր տեղ են զբաղեցնում մարդու տնտեսական գործունեության մեջ: Բույսերի մեծ մասը ծառայում են որպես վիտամինների հիմնական մատակակարարներ, իսկ մյուսները (ալոե, բելլադոննա, կատվախոտ, մատնեծաղիկ, պիլոկարպուս, ռաուվոլֆիան) հանդիսանում են անհրաժեշտ դեղանյութերի, նյութերի և դեղահաբերի աղբյուր:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.