Encyclopedia

Աշխարհի ամենափոքր կապիկը

Աշխարհի ամենափոքրիկ կապիկը՝ Pygmy Marmoset-ը, հանդիպում է Արևմտյան Բրազիլիայի, հարավարևելյան Կոլումբիայի, արևելյան Էկվադորի, Պերուի և Բոլիվիայի արևելյան արևադարձային անտառներում:

"Pygmy Marmoset" ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «գաճաճ»: Այն ամենափոքրն է աշխարհում հատնաբերված բոլոր կապիկների մեջ:

 

Նրա երկարությունը պոչի առկայության դեպքում կազմում է 16-20 սմ, իսկ առանց պոչի մոտավորապես 12-15 սմ է:

 

Իր նմանների հետ կապիկը շփվում է սուլոցային համակարգի միջոցով, որը գործածում է տարածության վրա վտանգի մասին տեղյակ պահելու համար:

 

Այս կապիկն այնքան փոքր է, որ առանց որևէ բարդության թաքնվում է տերևների հետևում՝ իր սուր ճանկերով կառչելով դրանցից:

 

«Գաճաճը» հիմնականում սնվում է տերևներով, բույսերի հյութով, նրա սննդակարգի մոտ 16%-ը կազմում են միջատները:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.