Encyclopedia

Ժամացույց

Ժամանակը հաշվելու առաջին սարքն արևի ժամացույցն էր: Արեգակի շարժմանը զուգընթաց հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով:

Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում: Մինչ այժմ էլ արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին:

 

Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Ջուրը կաթիլ առ կաթիլ մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը: Իսկ ահա ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը:

 

Առաջին մեխանիկական ժամացույցներն ստեղծվել են VI դարում և ունեին միայն մեկ ժամասլաք: Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին XIII դարում, զսպանակավոր ժամացույցները՝ XVI դարում, ճոճանակով ժամացույցները՝ միայն XVII դարում:

 

Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ: Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.