Encyclopedia

Թուղթ

Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է: Մարդիկ թուղթն օգտագործել սովորել են 1-2-րդ դարերում: Պատրաստման եղանակը հայտնագործվել է Չինաստանում և երկար ժամանակ այն գաղտնի է պահվել:

Մինչ տարածումը, հին Ասորեստանում գրում էին կավե սալիկների վրա քարե ձողիկներով, իսկ եգիպտացիներն օգտագոծում էին պապիրուսները`   պապիրուս ճահճաբույսի մամլած միջուկներից պատրաստված բարակ թերթերը: Մ.թ.ա. 2-րդ դարում ստեղծվեց մագաղաթը`   կենդանու  դաբաղված կաշու հսկա չափերի ուղղանկյուն պաստառներից պատրաստված:

 

Միայն 8-9-րդ դարերում Հայաստանում սկսվեց գործածվել թուղթը, իսկ Եվրոպայում այն առաջին անգամ երևան եկավ 10-րդ դարում: Սկզբում թուղթը պատրաստում էին եփած ու մանրացրած քուրջ ու փալասից, հնոտիներից, սակայն օրըստօրե ավելացող պահանջարկն ստիպեց հայտանգործել փայտանյութից թղթի ստացման արվեստը:

 

Գերանները հատվում էին մինչև միջին չափերի կոճղերի, ապա վերածվում տաշեղի`   մանրացվելով այնքան, մինչև փայտանյութը դառնում էր փխուր զանգված, որի եփումից հետո ստացվող սպիտակավուն թանձրուկը հատուկ մեքենաների միջով անցկացումից հետո վերածվում էր թղթի:

 

Այդ մեքենաների մեջ թաց թղթազանգվածը, անցնելով երկար ցանցաձև հոսքագծի վրայով, ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով: Իհարկե, ժամանակի ընթացքում թղթի պատրաստման մեքենաներն էլ ավելի են կատարելագործվել, և այժմ արդեն հնարավոր է նվազագույն կորուստների միջոցով բարձր որակի և բավականին մեծ քանակի թուղթ ստանալ անգամ րոպեների ընթացքում:

 

Մեկ 48 էջանոց աշակերտական տետր ստանալու համար անհաժեշտ է հատել մոտավորապես 2-3 հսկա ծառ, ուստի պետք է նախ և առաջ լինել հեռատես և արդեն մտածել թղթի ստացման նոր աղբյուրների մասին: Չինաստանում ձեռնամուխ են եղել հասարակ եղեգից թղթի ստացմանը, ինչը բավականին մատչելի է, իսկ ստացվող արտադրանքը բավականին բարձրորակ է:

 

Ճապոնիայում էլ ավելի հեռուն են գնացել`   թղթի համար վերամշակելով տնտեսական որոշ գործարանների ու նաև կենցաղային աղբը: Հետաքրքրական է նաև Ամազոն գետի ավազանում ապրող վայրի հնդկացիների օրինակը: Նրոնք սերնդից սերունդ փոխանցվող գիտելիքները պահպանում են մոտակա ջունգլիներում աճող հացածառերի կեղևներից պատրաստված գրքում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.