Encyclopedia

Համակարգիչ

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչների պատմությունն սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումն աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:

Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագագործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի: Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:

 

Համակարգիչները, կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության`   Mainframe համակարգիչների և գեր ու միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես հանակարգիչներ: Գերհամակարգիչները շատ չեն, դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար:
 
Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուր միլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը: 
 
Առաջին անհատական համակարգիչները թվագրվում են 1981թ.-ով, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը`   IBM PC (Personal Computer): Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ: Սակայն IBM-ինը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները:
 
IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982թ.-ին այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով: Այսօր էլ համակարգիչները կատարելագործվում են, ենթարկվում տեխնիկական և ֆունկցիոնալ փոփոխությունների:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.