Encyclopedia

Աշխարհի ամենավտանգավոր հյուրանոցը

Աշխարհի ամենավտանգավոր հյուրանոցը գտնվում է իտալական Ալպերում: Այն նախատեսված է արշավականների համար: Հյուրանոցը 300 մետր բարձրության վրա կախված է ժայռերի վրա:

Այստեղ կարող է գիշերել 12 հոգի, որոնք նպատակ են դրել նվաճել Մոնբլանը: Հյուրանոցը կրում է հայտնի իտալական լեռների բարձունքներ նվաճող Giusto Dzhervazutti անունը: Ըստ փորձագետների`   հյուրանոցը կարող է փրկել արշավականների կյանքը, եթե նրանք մոլորվել են մթության մեջ:

 

Հյուրերն ապահովված են փայտե մահճակալներով, խոհանոցով, մառանով, ճաշասենյակով և հյուրասենյակով, ինչպես նաև Fribouze սառցադաշտի ֆանտաստիկ տեսարանով: Հյուրանոցը, որը կառուցվել է իտալական Leap Factory ընկերության դիզայնով, 250.000 հազար եվրո է արժեցել:
 
Առանձին կոնստրուկցիաներ ուղղաթիռով են տեղափոխել մոտ հազար մետր ծովի մակարդակից բարձրության վրա գտնվող հյուրանոց: Հյուրանոցում մնալու արժեքը մոտ 30 եվրո է՝ մեկ գիշերվա համար, տեղերը հնարավոր է ամրագրել համացանցով:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.