Encyclopedia

Միկրոալիքային վառարան

Միկրոալիքային վառարանը հայտնաբերվել է պատահական: Գյուտը պատկանում է Պերսի Լեբարոն Սփենսերին: Պերսի Լեբարոն Սփենսերն աշխատում էր "Raytheon" լաբորատորիայում: Պաշտոնական վարկածի համաձայն, երբ նա անցնում էր աշխատող մագնետրոնի կողքով, ինչ-որ ծակոցներ էր զգում: Նրա գրպանում հալչում էին սառնաշաքարները:

Մյուսների մոտ հալչում էին շոկոլադե կոնֆետները, հագուստի մետաղական մասերը՝ տաքանում: Իրականում, եթե սառնաշաքարներն ու շոկոլադը հալչեին, Սփենսերը դժվար թե կենդանի մնար՝ ստանալով ճառագայթման մահացու քանակ:

 

Տաքանալ կարող էր փայլաթիթեղը, որի մեջ փաթաթված էր քաղցրավենիքը և այդ ժամանակ Սփենսերը կարող էր ուշադրություն դարձնել նման տաքության վրա: Սփենսերին շատ էր հետաքրքրում, թե ինչու է այդպես լինում, և նա սկսում է մի շարք ուսումնասիրություններ անցկացնել:

 

Աշխատանքի արդյունքը մագնետրոն պարունակող մետաղական արկղն էր: Իր հայտնագործությունը Սփենսերը որոշում է օգտագործել սնունդը տաքացնելու համար: Հայտնագործության համար Սփենսերն ստանում է միանվագ վճար ընկերությունից: "Raytheon"-ը 1946թ.-ին արտոնագրում է գյուտը:

 

Նորույթով սկսում է հետաքրքրվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Շուտով զինվորական ճաշարաններում հայտնվում են միկրոալիքային սարքավորումները: Երկաթյա արկղերը կշռում էին 340կգ: 1955թ.-ին ամերիկյան "Tappan Company" ընկերությունը ներկայացնում է առաջին կենցաղային միկրոալիքային վառարանը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.