Health Corner

Ալկոհոլը բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը

Համաձայն կատարված հետազոտության`   ալկոհոլի օգտագործումը, հատկապես՝ թույլատրելի նորմայից բարձր, մեծացնում է քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման ռիսկը:

Հետազոտության ընթացքում հսկել են եվրոպական ութ երկրների՝  Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Գերմանիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի հարյուր հազարավոր մարդկանց և եզրակացրել, որ միջինում տղամարդկանց մոտ քաղցկեղի 10 դեպքից մեկը, իսկ կանանց մոտ 33 դեպքից մեկը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ:

Պոտսդամի Սննդի համալսարանի համաճարակաբան Մադլեն Շութզի գլխավորությամբ հեղինակներն ասում են, որ հստակ կապ են հայտնաբերել այն տղամարդկանց և կանանց քաղցկեղների միջև, որոնք նորմայից շատ են խմել (օրական նորման`   տղամարդկանց համար 2 ստանդարտ խմիչք, կանանց համար՝ 1): Ստանդարտ է համարվում 12 գ ալկոհոլով խմիչքը, ինչը հավասար է 125 մլ գինու կամ գարեջրի կես պինտայի:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company