Encyclopedia

Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը

Աշխարհի ամենամեծ ուղևորատար նավը «Ծովերի Օազիս» անունով նավն է: Նրա երկարությունը կազմում է 360 մ, լայնությունը՝ 47 մ, բարձրությունը, հաշված ջրի մակարդակից, կազմում է 72 մ:

Նավը կառուցված է ֆինական Aker Finnyards նավաշինարանում Royal Caribbean International-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին:

 

Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ, և նրա արագությունը կարող է հասնել 22,6 ծովային հանգույցի: Նավը կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ:

 

Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որտեղ կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան հիսուն ծառ: Ծովերի Օազիսը հինգ անգամ մեծ է Տիտանիկ նավից:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.