Encyclopedia

Աշխարհի ամենաերկար բառը

Աշխարհի ամենաերկար բառը համարվում է տիտին սպիտակուցի անվանումը: Վերջինիս ամբողջական անվանումը կազմված է նրա քիմիական բաղադրիչների անվանումներից:

Այն ունի 189,819 տառ և արտասանվում է 3 ժամ 33 րոպեում: Տիտինը հայտնի է նաև որպես կոնեկտին, որը հսկա սպիտակուց է՝ բաղկացած 224 անհատական սպիտակուցային տիրույթից: Բացի դրանից Տիտինի գենը պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

 

Տիտինը կարևոր դեր է խաղում միջաձիգ-զոլավոր մկանային հյուսվածքների կծկումներում: Այն առավել հայտնի է իր տեխնիկական անունով, որը և համարվում է աշխարհի ամենաերկար բառը յուրաքանչյուր լեզվով:
 
Տիտին անվանումը վերցված է հունական «տիտան» բառից, որը նշանակում է հսկա: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին տերմիններով: Ակնառու պատճառներով քիմիական նյութի լրիվ անվանումը գործնականորեն նշված չէ որևէ բառարանում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.