Encyclopedia

Աշխարհի ամենամեծ սարդը

Աշխարհի ամենամեծ սարդը Տերաֆոզ Բլոնդ անվամբ մորմն է: Միջինում հսկա մորմերը կարող են հասնել մինչև 25 սմ-ի, մարմնի երկարությունը՝ մոտ 10 սմ-ի:

Այս մորմերը հիմնականում սնվում են գորտերով, մողեսներով, մկներով, ինչպես նաև ոչ մեծ օձերով:

 

Այս տեսակը տարածված է Հյուսիսային Բրազիլիայում, Գայանայում, Սուրինամում և Վենեսուելայում: Իրենց կացարանը նման է մեծ փոսի`   պատված սարդոստայնի հաստ շերտով: 

 

Չնայած, որ գոլիաֆ-մորմը համարվում է ամենամեծ սարդատեսակը, այնուամենայնիվ, կա ևս մի տեսակ, որը վերջույթների չափերով գերազանցում է, բայց մարմնի չափով շատ փոքր է այս տեսակից՝ Հետերոպոդա Մաքսիմա ցեղատեսակի սարդը:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.