Encyclopedia

Աշխարհի ամենամեծ պիցցան

Իտալացիները պատրաստել են 40 մետր լայնությամբ աշխարհի ամենամեծ պիցցան: Ախորժալի «հսկային» պատրաստելու համար չարչարվել է 5 իտալացի խոհարար, որոնց երկօրյա աշխատանքի արդյունքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Աշխարհի ամենամեծ «Մարգարիտա»-ն պատրաստելու համար խոհարարներն օգտագործել են 8,990 կգ ալյուր, 8,990 կգ մոցարելա տեսակի պանիր, 4,000 կգ տոմատի մածուկ, 680 կգ մարգարին, 250 կգ աղ և 22 լ քացախ։

 

Խոհարարներից մեկը նշել է, որ պիցցան անվանել են հռոմեական կայսր Օկտավիանոսի պատվին։ Այն խորհրդանշում է անսահման հույսն առ այն, որ եվրոպական երկրները դուրս կգան տնտեսական ճգնաժամից:
 
Գինեսի գրքում գրանցվելուց հետո հսկայական պիցցան մասնատվել է և բաժանվել Հռոմի կարիքավորների համար նախատեսված ճաշարաններին։ Նախկին նմանատիպ ռեկորդը սահմանվել էր 1990թ.-ին Հարավային Աֆրիկայում։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.